ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ այսօր էլ չընտրվեց. հարցը կքննարկվի հաջորդ նիստին
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի այսօր կայացած նիստում Հոգաբարձուների խորհրդի նախագահ այդպես էլ չընտրվեց:
Խորհրդի նախագահի պաշտոնի համար առաջադրվել էր երկու թեկնածություն՝ Ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանը եւ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի Կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կարլեն Խաչատրյանը:
Խորհրդի անդամների առավելագույն ձայներով որոշվեց, որ ընտրությունը պետք է փակ լինի, սակայն քվեարկության արդյունքում թեկնածուներից որևէ մեկը չընտրվեց հոգաբարձուների խորհրդի նախագահ: Նախագահ ընտրելու հարցը տեղափոխվում է հաջորդ նիստի օրակարգ: