երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԵՄ դիտորդական առաքելությունը  կազմակերպել է «Կանայք՝ Հայաստանի անվտանգության օրակարգում» խորագրով քննարկում

ԵՄ դիտորդական առաքելությունը  կազմակերպել է «Կանայք՝ Հայաստանի անվտանգության օրակարգում» խորագրով քննարկում

ԵՄ Քաղաքացիական դիտորդական առաքելության (EUMA) մանդատի կարևոր մասն է ակտիվ դեր խաղալ հակամարտություններից տուժած մարդկանց, այդ թվում՝ կանանց իրավունքների պաշտպանության գործում: Այս մասին ասված է դիտորդական առաքելության թվիթերյան հաղորդագրության մեջ։

Մասնավորապես՝ նշվում է, որ այսօր Կանանց իրավունքների կենտրոնի հետ համատեղ՝ հակամարտությունից տուժած կանանց համար ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը կազմակերպել էր «Կանայք՝ Հայաստանի անվտանգության օրակարգում» խորագրով քննարկում։

Ըստ հաղորդագրության՝ մասնակցում էին հայաստանյան քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ։

  • Կիսվել: