հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ելփինի հարակից սարում խոտածածկույթ է այրվել

Ելփինի հարակից սարում խոտածածկույթ է այրվել

Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 22-ին, ժամը 15:52-ին ահազանգ է ստացվել, որ Ելփին գյուղին հարակից սարում այրվում է խոտածածկույթ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 1 հա խոտածածկույթ։ Մարզային փրկարարական վարչությունում հայտարարվել է հավաք։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։32-ին։

 

  • Կիսվել: