հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ելփին գյուղի մոտակայքում գտնվող կամրջից մալուխ է կախված և խանգարում է երթևեկությանը. օգնել են փրկարարները

Ելփին գյուղի մոտակայքում գտնվող կամրջից մալուխ է կախված և խանգարում է երթևեկությանը. օգնել են փրկարարները

Հոկտեմբերի 4-ին, ժամը 20։28-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ելփին գյուղի մոտակայքում գտնվող կամրջից մալուխ է կախված և խանգարում է երթևեկությանը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 96-րդ կմ-ին գտնվող կամրջին փակցված գովազդային վահանակի մետաղական կառուցատարրերը պոկվել և թափվել են ճանապարհի երթևեկելի հատված։

Փրկարարները մետաղական կոնստրուկցիաները հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից։

  • Կիսվել: