կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
«էլոլա» թանի մեջ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ են հայտնաբերվել. ՍԱՏՄ

«էլոլա» թանի մեջ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ են հայտնաբերվել. ՍԱՏՄ

Կասեցվել է «էլոլա» կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը։ Այս մասին հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Կառույցը փոխանցում է, որ տեսուչները խախտումներ են արձանագրել «Էլոլա» ՓԲԸ-ի` Սյունիքի մարզի Վերիշեն գյուղում գտնվող կաթնամթերքի արտադրամասում։
 
«Ըստ փորձաքննության արդյունքների՝ «Թան 2%» (արտադրված 19․09․2025թ․), արտադրատեսակի նմուշը մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին»,– ասված է հաղորդագրության մեջ։
Արտադրողին տրվել են խմբաքանակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագրեր, հանձնարարվել է ապահովել արտադրանքի համապատասխանությունը գործող տեխնիկական կանոնակարգերին:

  • Կիսվել: