ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Էլեկտրագնացքներում գործում է սոցիալական հեռավորության պահանջներին համապատասխանող նստեցման հատուկ կարգ

Էլեկտրագնացքներում գործում է սոցիալական հեռավորության պահանջներին համապատասխանող նստեցման հատուկ կարգ

Կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելիչ միջոցառումների իրականացման շրջանակներում Հարավկովկասյան երկաթուղու էլեկտրագնացքների բոլոր վագոններում տեղադրվում են ձեռքերի մշակման համար նախատեսված հատուկ հակասեպտիկ միջոցներով դիսպենսերները:

Ինչպես տեղեկացնում են ՀԿե-ից, ներկայումս երկաթուղային կայարաններ եւ էլեկտրագնացքների վագոններ մուտքը թույլատրվում է միայն պաշտպանիչ դիմակների եւ ձեռնոցների առկայության դեպքում՝ ջերմության պարտադիր չափումից հետո: Բացի այդ, էլեկտրագնացքներում գործում է սոցիալական հեռավորության պահանջներին համապատասխանող նստեցման հատուկ կարգ:

Ընկերությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ուղեւորների եւ անձնակազմի առողջության անվտանգությունն ապահովելու համար, անհապաղ արձագանքում է պարետի որոշումների կատարումը վերահսկող մարմինների ցուցումներին:

 

Հարավկովկասյան երկաթուղին շնորհակալություն է հայտնում ուղեւորներին փոխըմբռնման համար եւ կոչ է անում ամենայն պատասխանատվությամբ մոտենալ արտակագ դրության ժամանակահատվածում գործող պահանջների կատարմանը:

Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու օրվանից երկաթուղին ձեռնարկում է կորոնավիրուսի տարածումը կանխարգելելուն ուղղված անհրաժեշտ բոլոր միջոցները:
Բոլոր կայարանային տարածքներն օդափոխվում եւ ախտահանվում են հատուկ միջոցներով: Յուրաքանչյուր ուղերթի ավարտից հետո բոլոր գնացքների վագոններն օդափոխվում եւ ախտահանվում են:

Կայարաններում ստեղծված են հատուկ սենյակներ, որոնք անհրաժեշտության դեպքում տրամադրվելու են հիվանդության նշաններ ունեցող ուղեւորներին կամ աշխատակիցներին, իսկ ուղեւորները բարձրախոսներով տեղեկացվում են պրոֆիլակտիկ միջոցների մասին:

  • Կիսվել: