հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
էլեկտրաէներգիայի մատակարարումը մասնակիորեն վերականգվել է

էլեկտրաէներգիայի մատակարարումը մասնակիորեն վերականգվել է

Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտնել է էլեկտրաէներգիայի մատակարարման մասնակի վերականգնման մասին.
 
«Վարդաշեն» 110/35/6 Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով հոսանքազրկված տարածքներից էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգվել է բաշխիչ ենթակայան 26-ից Էլեկտրամատակարարվող հետևյալ հասցեներում.
▪️«Ազատամարտիկների» փողոց՝ մասնակի
▪️«Ս.Դավիթ» փողոց՝ մասնակի
▪️«Դավիթ Բեկ» թաղամաս՝ ամբողջությամբ
▪️«Չեռնիշևսկի» փողոց՝ ամբողջությամբ
▪️«Լորիս Մելիքով» փողոց՝ ամբողջությամբ
▪️«Բելինսկի» փողոց՝ ամբողջությամբ
▪️«Էրեբունի» թաղապետարանն՝ ամբողջությամբ:
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ էլեկտրական ենթակայանում հրդեհը մեկուսացվել է ժամը 00։53-ին, մարվել՝ 01։20-ին։ 200 քմ տարածքում այրվել էր ենթակայանի գույքը՝ մասամբ։
 

  • Կիսվել: