կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Էկոնոմիկայի նախարարությունը 30 հազար դրամանոց կանացի շարֆ է գնել․ «Հրապարակ»

Էկոնոմիկայի նախարարությունը 30 հազար դրամանոց կանացի շարֆ է գնել․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Էկոնոմիկայի նախարարությունը հոկտեմբերի 10-ին մեկ անձից գնման ընթացակարգով կանացի շարֆ է գնել, որի արժեքը 30 հազար դրամ է։ Շարֆը Turquoise Meadow ապրանքանիշի է, այն գնվել է «Արդեան» ընկերությունից։ Նշենք, որ գնումը չի կատարվել «ներկայացուցչական գնումների» անվան տակ, ինչպես էկոնոմիկայի նախարարության այլ գնումներ՝ ճաշի կազմակերպում, ժամանող հյուրերի սպասարկում եւ այլն, ուստի հարց է առաջանում, թե ում համար են պետական միջոցներից 30 հազար դրամանոց շարֆ գնել։

Ավելին՝ թերթի այսօրվա համարում։ 

  • Կիսվել: