կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը Հայաստանում կհետևի արտահերթ խորհրդարանական ընտրություններին

ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը Հայաստանում կհետևի արտահերթ խորհրդարանական ընտրություններին

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը, որը ղեկավարելու է Հունաստանը ներկայացնող Գեորգիոս Կատրուգալոսը, կժամանի Հայաստան՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ դիտարկելու հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ԵԽԽՎ պաշտոնական կայքը:

20 անդամից բաղկացած պատվիրակությունը մինչև ընտրությունները Հայաստանում հանդիպումներ կունենա քաղաքական կուսակցությունների ու դաշինքների անդամների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, քաղաքացիական հասարակության անդամների ու մեդիաների ներկայացուցիչների հետ:

Այցի ընթացքում պատվիրակությանն օրենսդրական խորհրդատվություն կտրամադրի Վենետիկի հանձնաժողովի անդամը:

Ընտրությունները դիտարկելուց հետո՝ հունիսի 21-ին Երևանում ԵԽԽՎ պատվիրակությունը հանդես կգա մամուլի ասուլիսով:

  • Կիսվել: