շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Եկանք մեր աչքով տեսնելու, որ Լաչինի միջանցքը փակ է»․ Ֆրանսիայից ժամանած պատվիրակությունն այցելել է Կոռնիձորի սահմանային հատված

«Եկանք մեր աչքով տեսնելու, որ Լաչինի միջանցքը փակ է»․ Ֆրանսիայից ժամանած պատվիրակությունն այցելել է Կոռնիձորի սահմանային հատված

Ֆրանսիայից Հայաստան ժամանած պատվիրակությունը, որը գլխավորում է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, այցելել է Կոռնիձորի սահմանային հատված: Պատվիրակության անդամները ծանոթացել են իրավիճակին, շրջել այն հատվածում, որտեղ Արցախ մուտքին են սպասում մարդասիրական բեռներով բեռնատարները, այդ թվում այսօր այնտեղ հասած ֆրանսիական բեռներով 10 բեռնատարները:

Ֆրանսիական պատվիրակությանն ուղեկցում են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը և Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը:

Լրագրողների հետ զրույցում Փարիզի քղաքապետն ասաց, որ եկել ենք իրավիճակը տեսնելու, հասկանալու, որպեսզի սեփական աչքով տեսնեն եւ վկայեն, որ Լաչինի միջանցքը փակ է: Նա նաեւ կարեւորեց իրավիճակին ճիշտ որակում տալը, եւ արդեն որոշ մասնագետներ այն կոչում են ցեղասպանության սկիզբ։

 

  • Կիսվել: