Էջմիածնում հնչած կրակոցների դեպքով 1 անձ ձերբակալվել է
Ապրիլի 11-ին կրակոցներ են եղել Էջմիածին քաղաքում՝ գլխավոր հրապարակում։
ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ միջադեպի հետևանքով տուժած անձինք չկան։ Տեղում եղել են համայնքային ոստիկաններ, որոնք ձերբակալել են 1 անձի, հանգամանքները պարզվում են։
Հիշեցնենք, որ այսօր ժամը14:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վաղարշապատ քաղաքում՝ Էջմիածնի գլխավոր հրապարակում, կրակոցներ են հնչել։
Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Վաղարշապատում փորձել են սպանել քրեական աշխարհում հայտնի «Բուսի տղա Մխո»-ին։
Վաղարշապատում տղամարդը կրակահերթ է բացել երթեւեկության մեջ գտնվող մի մեքենայի վրա, որի մեջ եղել են քրեական աշխարհում հայտնի Մխիթար Գազազյանը, ով հայտնի է «Բուսի տղա» մականունով ու նրա վարորդը։


