չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Էջմիածնում  Mercedes-ի վարորդը կոտրել է գազախողովակի հենասյունը, արմատից տապալել ծառը և կողաշրջվել, կան վիրավորներ

Էջմիածնում Mercedes-ի վարորդը կոտրել է գազախողովակի հենասյունը, արմատից տապալել ծառը և կողաշրջվել, կան վիրավորներ

Այսօր՝ մարտի 14-ին,   խոշոր ու կասկայդորական ավտովթար  է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը  01:20-ի սահմաններում Էջմիածին քաղաքի բնակիչ, 31-ամյա Անդրանիկ Ալեքսանյանը իր վարած Mercedes  մակնիշի ավտոմեքենայով Սպանդարյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, հայտնվել հետիոտի համար նախատեսաված մայթին, առաջ ընթացել, կոտրել գազատար խողովակի հենասյունը, այնուհետև բախվել նույն փողոցի  17/1 տան քարե պարսպին, կոտրել երկաթե  ճաղավանդակներն ու փլուզել պարսպի որոշ հատված, այնուհետև բախվել ծառին և կողաշրջված վիճակում հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով  վարորդ Ա. Ալեքսանյանն ու ուղևոր, Զվարթնոց թաղամասի բնակիչ, 25-ամյա Սուրեն Աբրահամյանը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Վաղարշապատ» բժշկական  կենտրոնի բուժանձնակազմի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել  «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

  • Կիսվել: