երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Էջմիածնի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Էջմիածնի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը դեկտեմբերի 7-ին, ժամը 17:51-ին ահազանգ է ստացել, որ Էջմիածին քաղաքից դեպի Աթարբեկյան գյուղ տանող ճանապարհին գտնվող տանը հրդեհ է բռնկվել։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 18։10-ին, մարել՝ 18։50-ին:

Այրվել են Չարենցի փողոցի տներից մեկը՝ գույքով (մոտ 25 քմ) և տանիքի մոտ 10 քմ հատված:

 

  • Կիսվել: