երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Էջմիածնի կինոթատրոնի շենքը քանդեցին բազմաֆունկցիոնալ շենք կառուցելու համար

Էջմիածնի կինոթատրոնի շենքը քանդեցին բազմաֆունկցիոնալ շենք կառուցելու համար

Էջմիածնի կենտրոնական հրապարակի հարևանությամբ գտնվող նախկին «Գարուն» կինոթատրոնի շենքի զգալի մասը քանդել են՝ թողնելով միայն կամարները: Տեղում կառուցվելու է բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր: Արդեն տարածքը ցանկապատել են, տեղում իրականացնում են շինարարական աղբի հեռացման աշխատանքներ:

«Հետք»-ը դեռ 2023թ. ապրիլին գրել էր, որ այդ ժամանակ Երևանի «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Վազգեն Դարբինյանի ղեկավարած «Ավա Գրանիտ» ՓԲԸ-ն 160 մլն դրամով գնել է կինոթատրոնի շենքը:

Էջմիածնի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող, մարմարե սալերով, կամարներով ու մեծ ջահերով երկհարկանի շենքի տեղում նախատեսվող շինության էսքիզային նախագծի վերաբերյալ 2023թ. ապրիլի 18-ին հանրային քննարկում էր կազմակերպվել, որը վարում էր համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը: Քաղաքի բնակիչները դեմ էին բազմաբնակարան շենքի կառուցմանը, սակայն քաղաքապետն ակնհայտ ցույց էր տալիս, որ այն կառուցվելու է, քանի որ քաղաքի համար ներդրում է:

 

 
 
 

  • Կիսվել: