ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Արմավիրի մարզում 27-ամյա վարորդը Toyota-ով վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի. երեխան հիվանդանոցում մահացել է

Արմավիրի մարզում 27-ամյա վարորդը Toyota-ով վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի. երեխան հիվանդանոցում մահացել է

Երեկ՝ նոյեմբերի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 27-ամյա Արման Ա.-ն իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Էջմիածին քաղաքի Ա. Մանուկյան թաղամասում վրաերթի է ենթարկել հետիոտն 6-ամյա Միքայել Պ.-ին:

Վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Վաղարշապատի բաժին, որ վրաերթի ենթարկված երեխան, գիտակցության չգալով, մահացել է: 

  • Կիսվել: