հինգշաբթի, նոյեմբեր 12
12 / 11 / 2026
Էջմիածին-Երևան ավտոբուսների վերջնակետը Երևանում կլինի «Կիլիկիա» ավտոկայանը

Էջմիածին-Երևան ավտոբուսների վերջնակետը Երևանում կլինի «Կիլիկիա» ավտոկայանը

Էջմիածին-Երևան ավտոբուսների վերջնակետը Երևանում կլինի «Կիլիկիա» ավտոկայանը, այս մասին հայտարարել են Վաղարշապատի համայնքապետարանից։

«Նախկինում գործող կարգով 203 երթուղու՝ Էջմիածին–Երևան ավտոբուսների վերջնակետը Երևանում «Կիլիկիա» ավտոկայանն էր և շարունակելու է լինել այն։

Միաժամանակ, ուսանողների տեղափոխումն ավելի հարմարավետ դարձնելու նպատակով Վաղարշապատի համայնքապետարանը համագործակցել է Երևանի քաղաքապետարանի հետ և ձեռք բերել համաձայնություն՝ ուսանողներ տեղափոխող՝ համապատասխան ցուցատախտակով երթուղին շարունակելու է գործել մինչև Մատենադարան։

Այսպիսով, ուսանողների համար նախատեսված երթուղու վերջնակետը լինելու է Մատենադարանը։ Միաժամանակ, Մատենադարանի տարածքում ավտոբուսը չի կայանելու։

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ձեռք բերված պայմանավորվածությունը շարունակելու է գործել՝ ապահովելով Վաղարշապատից Երևան մեկնող ուսանողների համար ավելի հարմար երթևեկություն։

Հարգելի՛ քաղաքացիներ, 203 երթուղու սպասարկման իրավունքը սահմանվել է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից հայտարարված մրցույթի արդյունքում։ Համապատասխան տենդերում հաղթող ճանաչված կազմակերպությունն ի սկզբանե մրցութային պայմաններով սահմանված կարգով իրականացնում է տվյալ երթուղու սպասարկումը, որի վերջնակետը սահմանված է եղել Երևանի «Կիլիկիա» ավտոկայանը։

Ուսանողների տեղափոխումը մինչև Մատենադարան իրականացնող երթուղին առանձին պատվեր է՝ Վաղարշապատի համայնքապետարանի և Երևանի քաղաքապետարանի միջև ձեռք բերված առանձին համաձայնության շրջանակում, և որևէ առնչություն չունի 203 երթուղու հետ։

Ի գիտություն՝ 203 երթուղին համայնքապետարանին պատկանող երթուղի չէ և

  • Կիսվել: