երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Եղվարդում «Վիլիս»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Եղվարդում «Վիլիս»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցում՝ Եղվարդի քաղաքապետարանի մոտ, Կոտայքի մարզի բնակիչ 51-ամյա Վարդան Պ.-ն իր վարած «Վիլիս» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Նաիրա Գ.-ին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների հետ վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հետ օգնել է տեղափոխեն հիվանդանոց։

Դեպքի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

  • Կիսվել: