կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Եղվարդում մարզային նշանակության ակնաբուժական կլինիկա է բացվել

Եղվարդում մարզային նշանակության ակնաբուժական կլինիկա է բացվել

Ուրախ էի ներկա լինել Եղվարդում մարզային նշանակության ակնաբուժական կլինիկայի բացմանը: Այն նոր որակով ծառայություններ է մատուցելու Նաիրի համայնքի և գյուղական բնակավայրերի մոտ 46 000 մեր քաղաքացիներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
 
Նախկինում գործող 9 բուժծառայություններն ավելացել են՝ հասնելով 23-ի:
 
Տրամադրվելու է նաև դժվարամատչելի 8 հետազոտություն, որոնցից են.
  • Աչքի ԿՏ հետազոտություն
  • Ակնային սոնոգրաֆիա
  • Կերատոպոգրաֆիա
  • Պերիմետրիա
  • Գոնյոսկոպիա:
«Կլինիկայի գերժամանակակից հագեցվածությունը թույլ է տալիս մարզում կատարել բարդ հետազոտություններ` տեսադաշտի որոշում, ակնահատակի և ցանցաթաղանթի հետազոտություն, տեսողական նյարդի վիճակ, աչքի եղջերաթաղանթի պատկերի որոշում և այլն:
Այս ծառայությունների մի մասն արդեն իրականացվում է պետական պատվերով, մյուս մասի համար` բուժհաստատությունը դիմել է օֆերտայի մեր ծրագրին, այն հնարավորություն կտա պետպատվերի շահառու հանդիսացող մեր քաղաքացիներին անվճար օգտվել բուժծառայություններից:
 
Շնորհակալ եմ մեր լավ գործընկեր «Հայկական ակնաբուժական նախագիծ» հիմնադրամի գործընկերներին`մարզաբնակ մեր քաղաքացիների կարիքներին արագ արձագանքելու գործում մեր կողքին լինելու համար»,- գրել է նախարարը:

  • Կիսվել: