շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Եղեք զգոն հանրային տարբեր վայրերում անվճար Wi-Fi ցանցերից օգտվելիս. ՆԳՆ

Եղեք զգոն հանրային տարբեր վայրերում անվճար Wi-Fi ցանցերից օգտվելիս. ՆԳՆ

Եղեք զգոն հանրային տարբեր վայրերում անվճար Wi-Fi ցանցերից օգտվելիս. հաճախ «անվճարը» կարող է թանկ արժենալ: Այս մասին զգուշացնում է ՆԳՆ ոստիկանությունը:
 
«Հանրային Wi-Fi ցանցերում փոխանցվող տեղեկատվությունը հաճախ անպաշտպան է, և կիբեռհանցագործները առանց ձեր գիտության կարող են որսալ ձեր տվյալները, օրինակ՝ մուտքագրած գաղտնաբառերը, բանկային տվյալները և այլն։
 
Ահա մի քանի պարզ քայլ, որոնք կարող են ձեզ պաշտպանել թվային այդպիսի վտանգներից.
  • Խուսափեք բանկային հավելված մուտք գործելուց:
  • Զերծ մնացեք առցանց գնումներ կատարելուց:
  • Օգտվեք VPN ծառայություններից:
  • Անջատեք ֆայլերի փոխանակման (AirDrop, File Sharing, Bluetooth և այլն) ծառայությունները:
  • Պարբերաբար ստուգեք սարքում պահպանված Wi-Fi ցանցերի ցանկը և հեռացրեք նախկինում օգտագործված բաց ցանցերը:
  • Հիշեք անջատված պահել սարքի Wi-Fi-ը, երբ այլևս չեք օգտագործում:
  • Հանրային Wi-Fi-ը հարմար է, բայց ոչ ապահով»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: