ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Եղեգնաձորի քաղաքապետարանի աշխատակիցը վրաերթի է ենթարկել 10-ամյա հետիոտնի. երեխան հիվանդանոցում է

Եղեգնաձորի քաղաքապետարանի աշխատակիցը վրաերթի է ենթարկել 10-ամյա հետիոտնի. երեխան հիվանդանոցում է

Երեկ՝ նոյեմբերի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ՝ 46-ամյա Վահե Խ.-ն, իր վարած Hyundai մակնիշի ավտոմեքենայով Եղեգնաձոր քաղաքի Նարեկացի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Վայոց ձորի մարզի բնակիչ՝ 10-ամյա աղջկա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:

Տեղում  ծառայություն են կատարել նույն դասակի պարեկ Արտյոմ Չաթոյանն ու Արթուր Վահանյանը: Վթարի մասին ոստիկանության Եղեգնաձորի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն աշխատում է Եղեգնաձորի համայնքապետարանում՝ որպես տնտեսվար: Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

  • Կիսվել: