երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Եղբոր որդու տնից գողացել է տան դռները, սղոց, տակառ, կացին, տանիքի փայտե հենասյունը

Եղբոր որդու տնից գողացել է տան դռները, սղոց, տակառ, կացին, տանիքի փայտե հենասյունը

Օգոստոսի 12-ին գյումրեցի մի տղամարդ ոստիկանության Ախուրյանի բաժին հաղորդում էր տվել, որ Գետք գյուղում բնակվող եղբոր որդու տնից գողություն են արել։

Ոստիկանության լրատվության ծառայությունից տեղեկանում է, որ տանտերերը ՌԴ-ում էին։ Բնակարանագողն էլ, օգտվելով նրանց բացակայությունից, գողացել էր տան մուտքի եւ միջսենյակային դռները, սղոց, տակառ, կացին, տանիքի փայտե հենասյունը։

Դեպքի վայր մեկնած իրավապահներն ուսումնասիրեցին տան տարածքը, բնակիչների շրջանում օպերատիվ հարցումներ արեցին, որոնց արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ բնակարանային գողությունը հնարավոր է կատարած լինի Գյումրիի Շահինյան փողոցի 45-ամյա մի բնակիչ։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացավ ոստիկանության Ախուրյանի բաժին եւ տվեց խոստովանական բացատրություն:

Գողոնը հայտնաբերվել է:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

  • Կիսվել: