կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 20-ի ցերեկը, 21-23-ին, 24-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 24-ի և 25-ի ցերեկն առանձին շրջաններում, 25-ի գիշերը շրջաների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ։

Քամին՝ արևմտյան 2-4 մ/վրկ, 25-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-19 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն հոկտեմբերի 20-23-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երեւանում  հոկտեմբերի 20-ի ցերեկը, 21-23-ին, 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 24-ի երեկոյան ժամերին, 25-ի գիշերը սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +4+6, վաղը ցերեկը՝ +17+19։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

  • Շիրակում՝ գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +13+16,
  • Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -3+1, ցերեկը՝ +11+14,
  • Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +14+16,
  • Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -4+1, ցերեկը՝ +10+15,
  • Լոռիում՝ գիշերը՝ -4+1, ցերեկը՝ +15+19,
  • Տավուշում՝ գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +17+21,
  • Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -4+1, ցերեկը՝ +10+13,
  • Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +13+17,
  • Արարատում՝ գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +18+20,
  • Արմավիրում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +18+20,
  • Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +12+14,
  • Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +4+6, ցերեկը՝ +18+20,
  • Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +22+24,
  • Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +15+18:

  • Կիսվել: