կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Անձրևները կշարունակվեն. Եղանակը՝ առաջիկա օրերին

Անձրևները կշարունակվեն. Եղանակը՝ առաջիկա օրերին

Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 6-8-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 9-10-ին ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 6-8-ին առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։
Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Քամին՝ արևմտյան՝ 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Եղանակի տեսություն - Sputnik Արմենիա, 1920, 05.05.2024
Երևանում մայիսի 6-8-ին ժամանակ առ ժամանակ, 10-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 6-7-ին երեկոյան ժամերին՝ ինտենսիվ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 19-21, երեկոյան՝ 13-15 աստիճան։

  • Կիսվել: