Էդ լավ չի, որ ես 2-րդ, 3-րդ անգամ ստիպված եմ լինում հանձնարարականների մասին հիշեցնել. Վարչապետը՝ Ավանեսյանին
Ուզում եմ եւս մեկ անգամ բոլորիդ ուշադրությունը հրավիրել իմ հանձնարարականները առանց լրացուցիչ հիշեցնումների իրականացնելու անհրաժեշտության վրա: Այս մասին, այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, առաջին հերթին դիմելով առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին:
«Էդ լավ չի, որ ես 2-րդ, 3-րդ անգամ ստիպված եմ լինում հանձնարարականների մասին հիշեցնել: Եկեք պյմանավորվենք, որ այդ պրակտիկան ընդհանրապես դադարեցվելու է, դա լավ պրակտիկա չէ»,- ասաց վարչապետը: