երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ԵԱ-Երևան. Եվրոպայի առաջնությունը բարձր մակարդակի վրա է կազմակերպված. Վիկ Դարչինյան

ԵԱ-Երևան. Եվրոպայի առաջնությունը բարձր մակարդակի վրա է կազմակերպված. Վիկ Դարչինյան

  Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBA, WBC և IBF վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Վախթանգ (Վիկ) Դարչինյանը բարձր է գնահատում Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության կազմակերպվածությունը:

«Եվրոպայի բռնցքամարտի այս առաջնությունը շատ լավ է կազմակերպված: Եթե տեսել եք բացման արարողությունը, կհամոզվեք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Դարչինյանը:

Վերջինս շեշտեց, որ բազմաթիվ միջազգային մրցաշարի ներկա է եղել, և երևանյան մրցաշարը չի զիջում ոչ մի բանով:

«Այստեղ ներկա են եվրոպական շատ երկրների ներկայացուցիչներ, և բոլորն են տեսնում, թե ինչ բարձր մակարդակի վրա է կազմակերպվածությունը: Եվրոպայի առաջնությունը մեզ համար տուրիստական նոր հոսքի առիթ կլինի»,-առանձնացրեց նա:

Խոսելով հայ բռնցքամարտիկների մասին` լեգենդար մարզիկն առանձնացրեց, որ հայ մարզիկները որակապես լավն են, իսկ մրցավարներն անթերի են:

  • Կիսվել: