շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ձյուն, մառախուղ. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

Ձյուն, մառախուղ. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

Նոյեմբերի 20-ին՝ ժամը 19:50-ի դրությամբ, Սպիտակի, Արագածի, Վանաձորի, Ճամբարակի, Մարտունիի (Վարդենյաց լեռնանցք), Արարատի (Ջանգակատան հատված), Թալինի, Տաշիրի, Անիի, Արթիկի, Դիլիջանի, Սևանի, Վայքի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Կոտայքի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 150-200 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ, հայտնում են ՛՛Ճանապարհային դեպարտամենտ՛՛ հիմնադրամից: 

  • Կիսվել: