շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Ձյան առատ տեղումների պատճառով ջրամատակարարման խնդիրներ են առաջացել Արագածոտնի և Լոռու մարզերում

Ձյան առատ տեղումների պատճառով ջրամատակարարման խնդիրներ են առաջացել Արագածոտնի և Լոռու մարզերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Արագածոտնի մարզում եղանակային անբարենպաստ պայմանների և ձյան առատ տեղումների պատճառով, ս.թ մարտի 22-ից   դադարեցվել «Յոթաղբյուր» կոչվող աղբյուրից սնվող Գեղադիր, Բերքառատ և Սադունց գյուղերի ջրամատակարարումը: Մինչև խնդրի  լիարժեք լուծումը, նշված գյուղերի ջրամատակարարումը կիրականացվի շրջիկ ավտոցիստերների միջոցով։

Նույն պատճառներով խնդիրներ են առաջացել նաև Վանաձորը սնուցող Լոռու մարզի Ծովասար, Մայմեխ աղբյուրներում, ինչպես նաև քաղաքի ջրի մաքրման կայանում: Տվյալ հանգամանքով պայմանավորված, ս.թ մարտի 22-ից Վանաձոր քաղաքում և Շահումյան գյուղում ջրամատակարարումը կիրականացվի հայտարարված ժամանակացույցի խախտումներով:

Վեոլիա Ջուր ՓԲԸ կողմից ձեռնարկվում են միջոցներ նշված խնդիրների շուտափույթ լուծման ուղղությամբ:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

  • Կիսվել: