կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ձորակից վատառողջ քաղաքացուն դուրս բերելու համար անհրաժեշտ էր փրկարարների օգնությունը

Ձորակից վատառողջ քաղաքացուն դուրս բերելու համար անհրաժեշտ էր փրկարարների օգնությունը

Հոկտեմբերի 16-ին, ժամը 10։42-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի Աջաբնակ փողոցի թիվ 1 շենքի մոտակայքում գտնվող ձորակից վատառողջ քաղաքացուն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները Ա. Մ.-ին (ծնված 1940 թ․) դուրս են բերել ձորակից (մոտ 25 մ) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

  • Կիսվել: