երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Ձկնորսները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ փակելով Սևան-Երևան մայրուղին

Ձկնորսները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ փակելով Սևան-Երևան մայրուղին

Ձկնորսները փակել են Սեւան-Երեւան մայրուղին եւ պահանջում են իշխանություններից՝ թույլ տալ իրենց հասանելիքի չափով ձուկ որսալ։ Ակցիայի վայրից «Հրապարակ»-ին հայտնում են, որ ցուցարարները պահանջում են «Ազգային պարկից» տալ իրենց հասանելիք օրինական ձուկ որսալու վերաբերյալ թույլտվությունը։ 

Նշենք, որ Սևանա լճում 2024թ. նոյեմբերի 15-ից մինչև այս տարվա հունվարի 20-ն արգելված է ձկնորսությունը՝ պայմանավորված ձվադրմամբ։ Այսօր փաստացի լրացել է սահմանված ժամկետը, սակայն ձկնորսները թույլտվություն դեռեւս չեն ստացել։

  • Կիսվել: