շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ձիթհանքովում ընտանիք է թունավորվել․ թունավորվածներից 3-ը երեխաներ են

Ձիթհանքովում ընտանիք է թունավորվել․ թունավորվածներից 3-ը երեխաներ են

Երեկ սննդային թունավորում ախտորոշմամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց են տեղափոխել Շիրակի մարզի Ձիթհանքով գյուղի մի ընտանիքի 5 անդամներ` երեքն անչափահաս երեխաները եւ երկու կին: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը:

«Թունավորվածները հարս ու սկեսուր են, եւ 3 անչափահաս երեխաներ: Նրանք տանը պատրաստել եւ կերել են ձուկ և հնարավոր է՝ դրանից են թունավորվել: Բոլորի վիճակը բավարար է, պատրաստվում ենք դուրս գրել»,- ասաց նա:

 

  • Կիսվել: