երկուշաբթի, հունիս 30
30 / 6 / 2025
ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրենը փոխվել է

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրենը փոխվել է

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրենը փոխվել է:

Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է ՀՀ ԱՆ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սամվել Գրիգորյանի աշխատանքային պայմանագիրը` աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ իրականացնելու հիմքով:

Նախարարի մեկ այլ հրամանով կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Բերբերյանը:
Վերջինիս հետ կնքվել է ժամկետային աշխատանքային պայմանագիր` մինչև օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրենի թափուր պաշտոնի հիմքի վերացումը:

Ժամանակավոր պաշտոնակատարը զբաղվելու է Կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի թիվ 77-Ա որոշման պահանջների կատարմամբ:

  • Կիսվել: