երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Դժվար է ապրել այս ողբերգությունից հետո, բայց պարտավոր ենք. Արսեն Թորոսյան

Դժվար է ապրել այս ողբերգությունից հետո, բայց պարտավոր ենք. Արսեն Թորոսյան

Դժվար է մեկ տարվա հեռավորությունից նկարագրել այն, ինչ մենք ազգովի ապրեցինք անցյալ տարվա այս օրերին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը․ 

«Դժվար է ըստ արժանվույն գնահատել բոլոր ճակատում կռվածների և թիկուքում նրանց համար «կռիվ տվածների» անձնազոհությունը։

Դժվար է ամոքել մեր հերոսների կորստի վիշտը։

Դժվար է ապրել այս ողբերգությունից հետո։

Բայց պարտավոր ենք. պարտավոր ենք բոլոր զոհերի վառ հիշատակի, նրանց երեխաների, ծնողների, քույրերի ու եղբայրների համար։ Պարտավոր ենք երկիրը հզորացնել և շենացնել։ Պարտավոր ենք ուժեղանալ՝ խաղաղություն կառուցելու համար, որպեսզի այլևս երբեք նման արհավիրքի առաջ չկանգնենք։

Փա՜ռք հերոսներին, հավերժ փառք…

Հ.Գ. նկարում 2020թ. սեպտեմբերի 28-ին Ստեփանակերտի բժշկական կենտրոնի նկուղում տեղակայված վիրահատական բաժանմունքն է»:

  • Կիսվել: