ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Ձևավորվում է շրջակա միջավայրի նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմ

Ձևավորվում է շրջակա միջավայրի նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմ

Շրջակա միջավայրի նախարարությունը, կարևորելով քաղաքացիական հասարակության և շահառու խմբերի հետ արդյունավետ համագործակցությունը, ձևավորում է նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմ։
 
«Շրջակա միջավայրի նախարարին կից հասարակական խորհրդի նպատակն է ապահովել նախարարության խնդիրների և նպատակների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցությունը, ներառական որոշումներ կայացնելուն նպաստող կենսունակ միջավայրի ձևավորումը, մասնակցային կառավարումը խրախուսելու և շահառու խմբերին քաղաքականության մշակմանը մասնակցելու գործընթացին ներգրավումը։
 
Խորհրդին անդամակցելու հայտերը կարող եք ներկայացնել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ գլխագրում նշելով «Հասարակական խորհուրդ»։
 
Հայտերի ընդունման վերջնաժամկետը սույն թվականի դեկտեմբերի 1-ն է։
 
Հայտեր ներկայացնող քաղաքացիական հասարակության կազմակերպությանը և ֆիզիկական անձին ներկայացվող պահանջներին և հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ կից հղմամբ
 
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք 011 818 555 (ներքին՝ 5172) հեռախոսահամարին»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: