ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Ձևավորվում է արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմ

Ձևավորվում է արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմ

Արդարադատության նախարարությունը, մշտապես կարևորելով հասարակական կարծիքը և քաղաքացիական հասարակության դերակատարումը Արդարադատության նախարարության ոլորտային բարեփոխումների գործընթացներում, հայտարարում է նախարարին կից հասարակական խորհրդի ձևավորման մրցույթ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
 
«Խորհրդի նպատակն է ապահովել Արդարադատության նախարարության խնդիրների և նպատակների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցությունը, ներառական որոշումներ կայացնելուն նպաստող կենսունակ միջավայրի ձևավորումը, մասնակցային կառավարումը խրախուսելու և շահառու խմբերին քաղաքականության մշակմանը մասնակցելու գործընթացին ներգրավումը:
 
Խորհրդի անդամները հայտերը կարող են ներկայացնել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ գլխագրում նշելով «Հասարակական խորհուրդ»:
 
Հայտերի ընդունման վերջնաժամկետը սույն թվականի դեկտեմբերի 10-ն է:
 
Հայտեր ներկայացնող քաղաքացիական հասարակության կազմակերպությանը և ֆիզիկական անձին ներկայացվող պահանջներին և հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ հղմամբ:
 
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք 010 594197 հեռախոսահամարով, պատասխանատու՝ Արդարադատության նախարարի խորհրդական Վազգեն Մուրադյան»,- ասված է հաղորդագրությունում:

  • Կիսվել: