հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ձեր նշանակումը կնպաստի ոլորտում փոխգործակցության սերտացմանը. Սիմիդյանը՝ Իրանի դեսպանին

Ձեր նշանակումը կնպաստի ոլորտում փոխգործակցության սերտացմանը. Սիմիդյանը՝ Իրանի դեսպանին

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։ Այդ մասին հայտնում են ՇՄՆ-ից:

Նախարար Հակոբ Սիմիդյանը ողջունել է գործընկերներին եւ շնորհավորել դեսպանին նշանակման կապակցությամբ ու հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության մեջ:

Նախարարը հույս է հայտնել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի նշանակումը նոր խթան կհանդիսանա երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման համար:

«Մեր երկրների միջեւ առկա են բարեկամական դիվանագիտական հարաբերություններ եւ ոլորտային սերտ համագործակցություն, լիահույս եմ, որ Ձեր նշանակումը կնպաստի շրջակա միջավայրի ոլորտում փոխգործակցության սերտացմանը եւ արդյունավետության բարձրացմանը»,- նշել է նախարարը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է հարցերի լայն օրակարգ։ Կողմերը պայմանավորվել են համագործակցել տարածաշրջանում բնապահպանական խնդիրների կանխման եւ լուծման ուղղությամբ, իրականացնել փորձի փոխանակում եւ համատեղ ծրագրեր։

Հանդիպման ընթացքում կողմերի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկված գաղափարների իրագործման ուղղությամբ մեկտեղել ջանքերը:

 

  • Կիսվել: