երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
«Ձեղնահարկերի խայտաբղետ կառուցումն այլևս պետք է դադարեցնել». Տիգրան Ավինյան

«Ձեղնահարկերի խայտաբղետ կառուցումն այլևս պետք է դադարեցնել». Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետարանն անվավեր է ճանաչել Թումանյան 39 հասցեի բազմաբնակարան շենքում մանսարդային հարկ կառուցելու շինթույլտվությունը, որ ժամանակին տրվել է օրենքի խախտմամբ։

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը շեշտել է, որ այսօրվանից այդ հասցեում կսկսեն միջոցներ ձեռնարկել. «Բազմաթիվ խնդիրներ կապված են նախկինում տրված շինթույլտվությունների հետ․ դրանք էական խնդիրներ են առաջացրել քաղաքում։ Նման խնդիրներ կան «Ֆիզգորոդոկում», Աջափնյակում։ Բնակիչներն արդարացիորեն բողոքում են։ Մանսարդների հետ կապված․ կոնկրետ շենքում ապրողները պետք է իրենց համաձայնությունը տային համապատասխան կարգով, և այդ կարգը չի պահպանվել»,- ասաց Ավինյանը։

Նա նշեց, որ ձեղնահարկերի «խայտաբղետ» կառուցումն այլևս պետք է դադարեցնել. «Ամեն մեկն իր տանիքին ևս մի հարկ է ուզում։ Շատերը մեկ հարկ չէ, առանձնատուն են կառուցել։ Բայց, առհասարակ, մանսարդային հարկերի մասնավոր դիմումները չպետք է քննարկել։ Եթե Երևանի քաղաքապետարանն իր ծրագրով չառաջարկի որևէ բան, որևէ տանիքին հավելյալ հարկ չպետք է կառուցվի»,- ասել է նա՝ հավելելով, որ այս հարցերում պետք է գրագետ լուծումներ տրվեն։

  • Կիսվել: