ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ձախ Հարութը Բայդենին կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը (տեսանյութ)

Ձախ Հարութը Բայդենին կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը (տեսանյութ)

ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Հարութ Փամբուկչյանը (Ձախ Հարութ) միացել է #YESIT’SGENOCIDE «Ես ճանաչում եմ Հայոց ցեղասպանությունը» ֆլեշմոբին, որով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենից պահանջում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Նա իր ինստագրամյան էջում հանդես է եկել տեսաուղերձով, որտեղ նշում է. «Սիրելի բարեկամներ, խնդրում ենք միանալ մեր արշավին այս րոպեին։ Ստորագրում ենք նախագահ Բայդենին ուղղված դիմումը, որպեսզի նա Ապրիլի 24-ին ճանաչի Հայոց ցեղասպանությունը»:

  • Կիսվել: