երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Դուք հպարտորեն ձեր պարտքը տվեցիք, մենք ձեզ պարտք մնացինք

Դուք հպարտորեն ձեր պարտքը տվեցիք, մենք ձեզ պարտք մնացինք

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հարգանքի տուրք է մատուցել ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմի նահատակների։

Նա, իր գրառման մեջ, մասնավորապես, նշել է․

«Դուք հպարտորեն ձեր պարտքը տվեցիք, մենք ձեզ պարտք մնացինք...

Հարգանքի տուրք՝ ի հիշատակ հերացիականների․․․

Ներկաների լռությունն ու խոնարհված թարմ ծաղիկները խորը ցավի այն արտահայտումն են, որը շուրջ մեկ տարի է ուղեկցում է մեզ բոլորիս․․․

Հավերժ փառք ու պատիվ մասնագիտական պարտքը կատարելիս զոհված և հանուն հայրենիքի կյանքը տված անմահացած քաջորդիներին»:

 

 

  • Կիսվել: