չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
«Աուտիզմ և զարգացման խանգարումներ ունեցող երեխաներին մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություննների տրամադրում». հայտարարվել է դրամաշնորհային մրցույթ

«Աուտիզմ և զարգացման խանգարումներ ունեցող երեխաներին մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություննների տրամադրում». հայտարարվել է դրամաշնորհային մրցույթ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ «Աուտիզմ և զարգացման խանգարումներ ունեցող երեխաներին մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություննների տրամադրում» միջոցառման՝ 2024 և 2025 թվականներին իրականացման նպատակով:

Մրցույթը կազմակերպվում է «Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրում» ծրագրի շրջանակում:

Հայտեր կարող են ներկայացնել համակարգում գրանցված՝ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպությունները: Մրցույթին մասնակցելու իրավունք չունեն այն կազմակերպությունները, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են պետական բյուջեից դրամաշնորհ ստանալու նպատակով կազմակերպվող մրցույթին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպությունների ցուցակում: Ցուցակը հրապարկված է www.minfin.am հասցեով գործող կայքում:

Որակավորման չափանիշների գնահատման համար մասնակիցը պետք է հայտով ներկայացնի հետևյալ փաստաթղթերը.

հայտատու կազմակերպության ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման վկայականի պատճենը,
ծրագրի նկարագիրը,
հայտատու կազմակերպության կանոնադրության պատճենը,
հայտատու կազմակերպության որոշումը՝ մրցույթին հրավերով նախատեսված պայմաններով մասնակցելու վերաբերյալ,
հայտատու կազմակերպության կողմից աուտիզմ ունեցող երեխաների համար մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման փորձի մասին (առնվազն 5 տարի) ազատ ոճի նկարագրություն և հավաստիացումներ (փաստաթղթավորված),
6) աուտիզմ ունեցող երեխաներին մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման համար անհրաժեշտ գույքի, սարքավորումների և նյութերի, պարագաների և խաղերի առկայության վերաբերյալ տեղեկատվություն:

Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև սույն թվականի դեկտեմբերի 18-ը՝ ժամը 16:00-ն:

Հայտարարության վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար պետք է դիմել գնահատող հանձնաժողովի քարտուղար` Լուսինե Բասենցյանին, հեռախոս՝ +37410599-618:

  • Կիսվել: