կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Դպրոցներում ներդրվելու է պարտադիր երկարօրյա ծառայությունը. Ժաննա Անդրեասյան

Դպրոցներում ներդրվելու է պարտադիր երկարօրյա ծառայությունը. Ժաննա Անդրեասյան

Կրթության նոր չափորոշիչը նշանակում է նաև, որ փոխվում է ուսուցչի դրույքաչափը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին, Երեւանում ուսուցիչների հետ օգոստոսյան խորհրդակցության ժամանակ նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Այն դասարաններում, որտեղ կգործի նոր չափորոշիչը, ուսուցիչները կսկսեն վարձատրվել ոչ թե շաբաթական 22 ժամ դրույքաչափով, այլ տարրական դասարանների դեպքում շաբաթական 18, իսկ միջին և ավագ դասարաններում՝ 20 ժամ դրույքաչափով:

Ներդրվելու է նաև պարտադիր երկարօրյա ծառայությունը, որը նախատեսված է այն երեխաների համար, որոնք չեն ունենա բարձր առաջադիմություն և կարիք կլինի նրանց համար հավելյալ պարապմունքներ կազմակերպել: Երկարօրյա պարապմունքները կկազմակերպվեն դպրոցում՝ ֆինանսավորման նոր կարգով սահմանված ձևաչափով պետական ֆինանսավորմամբ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

  • Կիսվել: