Դպրոցներում դասագրքերն անվճար բաշխելու հարցում փոփոխություններ կլինեն. ԿԳՄՍ նախարար
Հայաստանի դպրոցներում դասագրքերն անվճար բաշխելու հարցում փոփոխություններ կլինեն: Այդ մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ նախկինում գործել է չոր հաշվարկ: Այսպես, յուրաքանչյուր դպրոց ստանում էր 10 տոկոս քվոտա: Այդ կերպ, ըստ նախարարի, դպրոցները, որտեղ բարեկեցիկ ընտանիքներից երեխաների թիվը կազմում էր 90 տոկոս եւ ավելի, այդ քվոտայով դասագրքերը նույնպես ստանում էին: Ընդ որում՝ այն համայնքներում, որտեղ սոցիալապես կարիքավոր ընտանիքներից երեխաների թիվը կոնկրետ դպրոցում գերազանցում էր 10 տոկոսը, զրկվում էին անվճար դասագրքեր ստանալու հնարավորությունից:
Հարությունյանը նշել է. «Այժմ կատարվելու է հետեւյալը. Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ մեկտեղ պետք է անցկացվի ուսումնասիրություն: Մենք պատրաստվում ենք հատկացնել ոչ թե հատկացնել 10 տոկոսանոց քվոտա, այլ կսահմանագծենք համապատասխան սանդղակը»:
ԵԿԳՄՍ նախարարի խոսքով՝ ելնելով այդ տրամաբանությունից՝ որոշ դպրոցներում, հավանաբար, անվճար դասագրքեր կստանա աշակերտների 2 տոկոսը, ուրիշ դպրոցներում՝ մինչեւ 40 տոկոսը:



