ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Դպրոցին հրաժեշտ է տվել ՀՀ-ում ժամանակավորապես ապաստանած 176 արցախցի աշակերտ

Դպրոցին հրաժեշտ է տվել ՀՀ-ում ժամանակավորապես ապաստանած 176 արցախցի աշակերտ

Նախօրեին դպրոցին հրաժեշտ է տվել ՀՀ-ում ժամանակավորապես ապաստանած 176 արցախցի աշակերտ։

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացնում են ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբից։

Ըստ աղբյուրի` շրջանավարտներից 79-ը ԱՀ Քաշաթաղի, 61-ը` Հադրութի, 27-ը` Շահումյանի, 4-ը` Շուշիի, 2-ը` Մարտակերտի և 3-ը Մարտունու շրջանից տեղահանված ընտանիքների երեխաներ են։ ԱՀ կառավարության օպերատիվ շտաբից իրազեկում են նաեւ, որ ՀՀ-ում 9-րդ դասարանն ավարտել է 324 Արցախից տեղահանված աշակերտ։ Նրանցից 162-ը Քաշաթաղի, 94-ը` Հադրութի, 31-ը` Շահումյանի, 15-ը` Շուշիի, 8-ը` Մարտակերտի, 12-ը` Ասկերանի, 2-ը Մարտունու շրջանից տեղահանված ընտանիքների երեխաներ են։

  • Կիսվել: