կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Գործարկվել է Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության հարթակը

Գործարկվել է Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության հարթակը

ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ գործարկվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության հարթակը, որտեղ այս պահին հասանելի է ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցներում առկա 1422 ուսուցչի թափուր աշխատատեղ:

Հանրապետության բոլոր մարզերի դպրոցներում աշխատանքի անցնելիս ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները կստանան 30 տոկոս հավելավճար, իսկ որոշ մարզերի՝ Սյունիքի, Վայոց ձորի հանրակրթական ուսհաստատություններում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Վարդենիս համայնքներում, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան և Բերդ համայնքներում աշխատանքի անցնելու դեպքում 30 տոկոս հավելավճարից բացի կունենան նաև ամենամսյա 50 հազար դրամ լրավճար:

Ավելի մանրամասն՝ այստեղ:

 

  • Կիսվել: