շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Դպրոցի տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Դպրոցի տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Նոյեմբերի 27-ին, ժամը 03:37-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի դպրոցում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ եւ մեկ օպերատիվ խումբ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նորաբակ գյուղի 3-րդ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող միջնակարգ դպրոցի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժանը 05:19-ին:

 

 

  • Կիսվել: