Դիտարկվել են Հայաստանի և ԱՄՆ-ի առևտրային ու ներդրումային հարաբերություններն ընդլայնելու հնարավորությունները
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լեյթինենը հանդիպել է Հայ-ամերիկյան առևտրային պալատի ներկայացուցիչների հետ՝ դիտարկելու Հայաստանի և Միացյալ Նահանգների առևտրային ու ներդրումային հարաբերություններն ընդլայնելու և տնտեսական ավելի մեծ բարեկեցության հասնելու հնարավորությունները:
«Գոհունակությամբ փաստելով Հայաստանի և Միացյալ Նահանգների շարունակական փոխգործակցությունը՝ մենք հավատացած ենք, որ մեր երկու երկրների մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության և այլ դերակատարների միջև կարևոր ու բովանդակային երկխոսությունն իր գործուն նշանակությունը կունենա բարեկեցության մեծացման հարցում».- ասված է ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։
