շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Դիտարկվել է 95 տրանսպորտային միջոց․ հայտնաբերվել են խախտումներ

Դիտարկվել է 95 տրանսպորտային միջոց․ հայտնաբերվել են խախտումներ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հոկտեմբերի 29-ի վերահսկողական միջոցառումն անցկացվել է Երևանի Կենտրոն, Արաբկիր և Դավիթաշեն վարչական շրջաններում։ ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային անվտագության մասնագետները պարեկային ծառայողների հետ համատեղ դիտարկել են Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանումը Կենտրոնում, Արաբկիրում և Դավիթաշենում։

Ուսումնասիրվել է մայրաքաղաքի վերոնշյալ վարչական շրջաններով կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 95 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է 19 խախտում, որոնք վերաբերել են ուղևորների և վարորդների կողմից դիմակ չկրելուն։

  • Կիսվել: