չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Դիրքում մահացած հայտնաբերված զինծառայողը Արարատի մարզից էր

Դիրքում մահացած հայտնաբերված զինծառայողը Արարատի մարզից էր

Մարտական հենակետում նախօրեին՝ մարտի 16-ին, ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ մահացած հայտնաբերված Ալբերտ Սիրոյանը 2020թ.–ի դեկտեմբերին էր զորակոչվել բանակ, ծառայում էր Սյունիքի մարզում։

Ալբերտն ուներ մեկ ավագ քույր։ Նա Արտաշատի Վարդաշեն համայնքից էր։

«Ալբերտը շատ հարգված ու հասարակ ընտանիքից էր։ Համայնքում շատ էին սիրում իրեն, շատ հանգիստ տղա էր։ Սիրողական մակարդակով ֆուտբոլով էր զբաղվում։ Իր նպատակն իր ընտանիքին օգնելն էր»,- պատմեցին համայնքապետարանից։

Ալբերտը միակողմանի ծնողազուրկ էր․ հայրը տարիներ առաջ է մահացել։

  • Կիսվել: