շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Դիմակ կրելը փոխադարձ հարգանքի քայլ է. Հարությունյան

Դիմակ կրելը փոխադարձ հարգանքի քայլ է. Հարությունյան

Վարակի կանխարգելման գործողությունները համակարգող Երեւանի օպերատիվ շտաբի ղեկավար, Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանի համար անընդունելի է, որ տաքսիների վարորդները առանց դիմակի են եւ ձեռնոցների են: Այս մասին նա ասաց մամուլի ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք տաքսիներում ախտահանման աշխատանքներ իրականացվում են, թե ոչ, և արդյոք ընդունելի է, որ վարորդներն առանց դիմակի ու ձեռնոցների են:

Նա, մասնավորապես, նշեց. «Դիմակ կրելը մեր բոլորի պարտավորությունն է, երբ փակ տարածքում ենք: Դա փոխադարձ հարգանքի քայլ է: Տաքսիները մասնավոր սեկտոր են, երբեմն դրանք հաշվառված չեն, որովհետեւ կան տաքսիներ, որոնք անգամ հատուկ նշաններ չունեն իրենց վրա:

Բայց ես անձամբ նկատել են տաքսու վարորդների, որոնք ոչ միայն դիմակով են, այլեւ ախտահանիչ նյութերով մաքրում են մեքենայի ներսի հատվածը: Ես նաեւ տեսա մի տեսանյութ, որտեղ մասավոր սեկտորի տաքսու վարորդը օնլայն պատվեր ընդունելիս հարցրեց՝ իսկ դուք դիմակ կրո՞ւմ եք: Բացասական պատասխան ստանալով՝ ասաց՝ կներեք, ես ձեզ չեմ սպասարկի»:

Հարությունյանն ասաց նաեւ, որ եվրոպական շատ քաղաքներում տրանսպորտն աշխատում է, բայց պարտադիր է դիմակ կրելը:

  • Կիսվել: