ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Դիմակ չկրելու համար 2301 քաղաքացի տուգանվել է

Դիմակ չկրելու համար 2301 քաղաքացի տուգանվել է

Համաճարակային կանոնների պահպանման ուղղված տարվող աշխատանքների շրջանակում հուլիսի 1-դրությամբ ոստիկանությունը կազմել է 2827 արձանագրություն, որից Երևան քաղաքում՝ 1198, մարզերում՝ 1629: Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը:

Նրա խոսքով, արձանագրություններից 2301-ը վերաբերում է հետիոտնի կողմից դիմակ չկրելուն, 70-ը՝ անձը հաստատող փաստաթղթի բացակայության, 10-ը՝ տաքսի ավտոմեքենայի վարորդները կամ ուղևորների կողմից դիմակ չկրելուն, 442-ը՝ մինչև 7 տեղանոց մեեքնաների ուղևորներրի և վարոդների կողմից դիմակ չկրելուն, 3-ը՝ տնտեսական գործունեության իրականացնող սուբյեկտների կողմից խախտումներ թույլ տալուն և 1-ը՝ ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նպատակը տուգանելը չէ, այլ ընդհակառակը՝ ամբողջ ուժերով հանրապետությունում փնտրել և գտնել որևէ քաղաքաղացու, որը պետք է տուգանվի։

Ինչ վերաբերում է տեսչական մարմինների գործունեությանը, Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը հայտնեց, որ երեկվա տվյալներով 884 ստուգում է իրականացվել և 40 տնտեսվարողի մոտ խախտումներ են արձանագրվել։

«Սա, ըստ էության, որոշակի դրական դինամիկա է ենթադրում, քանի որ նախկինում 800-900 ստուգումների արդյունքում արձանագրվում էր 200-300 խախտում»,- ասաց նա՝ հավելելով, որ մարզերում ևս փոփոխություններ են նկատվում։

Արթուր Ասոյանը նշեց նաև, որ կրկնակի սույգայցեր են կատարվել և լուրջ հաջողություններ են գրանցել՝ բացառությամբ տրանսպորտային ոլորտի։

«Տրանսպորտի ոլորտում խախտումները շարունակում են մնալ, դրանք հիմնականում վերաբերում են նրան, որ վարորրդները սահմանված քանակից ավելի ուղևորներ են տեղափոխում, վարագույներով քողարկելով դա»,- ընդգծեց նա՝ միաժամանակ ավելացնելով, որ  մնացած պահանջները՝ ալկոգելի առկայությունը, գծանշումները կիրառելի են դարձել:

 

  • Կիսվել: