հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Դիմադրության» շարժումն այսօր, ժամը 19.30-ին Ֆրանսիայի հրապարակում հրավիրում է հանրահավաք

«Դիմադրության» շարժումն այսօր, ժամը 19.30-ին Ֆրանսիայի հրապարակում հրավիրում է հանրահավաք

«Դիմադրության» շարժումն այսօր՝ հունիսի 9-ին, ժամը 19.30-ին Ֆրանսիայի հրապարակում հրավիրում է հանրահավաք:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան շարժումը երթ է անցկացրել Ֆրանսիայի հրապարակից դեպի ԱԳՆ շենք, որտեղ տեղի էր ունենում Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳ ննախարարների հանդիպումը:

Նախօրեին Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ իրենց երթը պայմանավորված է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի Հայաստան այցով, որը եկել է մասնակցելու ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:

«Հայ ժողովուրդն արդեն ձևակերպել է սեփական օրակարգը, որն այսօր քննարկվում և պաշտպանվում է Հայաստանի փողոցներում ու հրապարակներում եւ ներկայացվում է միջազգային հանրությանը, այդ թվում՝ Հայաստան ժամանող միջազգային գործընկերներին։ Մեր ժողովրդի կենսական շահերից բխող առաջնահերթությունները որևէ կապ չունեն այն օրակարգի հետ, որով փակ դռների հետևում բանակցում են Հայաստանի իշխանություն ներկայացողները»,-ընդգծել էր նա:

  • Կիսվել: